Տպել
18.04.2006
Անգլերենի եւ համակարգչային ուսուցում` առաջին դասարանից

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նայջել Թաունսենթին:

ԱԺ նախագահը կարեւորեց Բրիտանական խորհրդի առաքելությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ համագործակցությունը արդյունավետ կշարունակվի: Պարոն Թաունսենթը ներկայացրեց իրենց մի քանի ծրագրերը, որոնք ԱԺ-ի հետ լավ համագործակցության հիմքեր կարող են դառնալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցներում առաջիկայում առաջին դասարանից անգլերենի եւ համակարգչային ուսուցում կազմակերպելուն Բրիտանական խորհրդի աջակցության հնարավորությունները, կարեւորվեց ուսուցիչների վերապատրաստումը հատկապես մարզերում, մեթոդական օգնությունը եւ միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ողջունելով նախաձեռնությունը` պարոն Թաունսենթը աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Բրիտանական խորհրդի ու ԱԺ-ի միջեւ կապերի կանոնակարգման ու սերտացման նպատակով հանդիպումները կշարունակվեն եւ կնախապատրաստվի աշխատանքային ծրագիր: