Տպել
25.11.2022
Հայկ Մամիջանյանը հանդիպել է Նիկոլա Կարգեսի հետ
1 / 3

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը: Խմբակցության ղեկավարը կարեւորել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվերսիֆիկացման անհնարինությունը:

Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմական եւ ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի նախագահի կողմից հակահայ եւ հակաֆրանսիական արտահայտություններին:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...