Տպել
14.04.2006
Հայ-մարոկկոյական հարաբերությունների զարգացման շրջագծում

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրիին:

  Պարոն Սոբրին խորհրդարանի նախագահին ներկայացրեց Մարոկկոյի ներքաղաքական ու տնտեսական կյանքի մանրամասներ եւ նրան փոխանցեց իր երկրի խորհրդարանի նախագահի` Մարոկկո պաշտոնական այցի հրավերը, կարեւորելով երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը` իբրեւ միջպետական հարաբերությունների   մաս:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր առաքելության կատարման ընթացքում` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրան եւ նշեց, որ խորհրդարանում շուտով կստեղծվի Մարոկկոյի հետ պատգամավորկան բարեկամության խումբ, որը կարող է իր ներդրումն ունենալ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծման աշխատանքներին Մարոկկոյի Թագավորության մասնակցության հնարավորությունը: