Տպել
18.11.2022
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին
1 / 3

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է  նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին:

Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա:

Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Գուննար Շելլենբերգերը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս են հայտնել, որ խորհրդարանականները կկամրջեն այդ ոլորտների հետագա փոխշփումները:

Բանախոսները խորհրդարանների միջեւ կառուցողական եւ բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամություն են հայտնել, որին հետագայում կնպաստեն շարունակական բնույթ կրող մասնագիտական բովանդակային հանդիպումները:

Կողմերը վստահեցրել են, որ մոտ ապագայում կձեւավորվեն համագործակցության խորացմանը միտված մասնագիտական հանձնախմբեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ պատգամավորներ Միքայել Թումասյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Շիրակ Թորոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեպան Վիկտոր Ենգիբարյանը:
 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...