Տպել
17.11.2022
Չնայած Զինված ուժերում առկա խնդիրներին` «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Տիգրան Աբրահամյան
1 / 2

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, սակայն, ըստ իս` ԶՈՒ-ում կան խնդիրներ: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում` սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից եւ այլն: Այսինքն` ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում` պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ եւս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որեւէ ձեւով աջակցող ծրագիր`  նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը. նոյեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փաստել է Տիգրան Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը դիտարկումներ է ներկայացրել նաեւ պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ` նշելով, որ ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր: «Ատեստավորման ցանկացած խափանում, ցանկացած անարադարության դրսեւորում ԶՈՒ-ում բերելու է շատ ավելի ծանր իրավիճակի, քան այսօր մենք ունենք»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը հավելել է, որ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը, այսինքն` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Երկրորդը` նույնիսկ ամենասկզբունքային եւ ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված եւ հասցված է համապատասխան մակարդակի, մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները եւս համապատասխան մակարդակի են:

«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որեւէ ձեւով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ որքանով է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:

Պատասխանելով լրագրողի հարցին` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է ագրեսիայի միջոցով Հայաստանից բռնազավթած տարածքների լեգիտիմացումը:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...