Տպել
14.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա եւ հնգամյա հոբելյանի առիթով, որում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի եւ հնգամյա հոբելյանի առիթով:

Հայաստանի անկախացումից հետո երկրում կատարված համակարգային բարեփոխումները արդեն իսկ տալիս են իրենց արդյունքները: Այսօր ունենք ձեւավորված ոստիկանական համակարգ, որտեղ աշխատող հազարավոր մարդիկ` սպաներ եւ շարքայիններ, բարեխիղճ ու հմտորեն կատարում են իրենց պարտականությունները: Ես համոզված եմ, որ ոստիկանության աշխատակիցները միշտ պետք է լինեն Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքների եւ ազատությունների պաշտպանը:

Իբրեւ Ազգային ժողովի նախագահ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի խորհրդարանը շահագրգիռ է ոստիկանության համակարգի բաեփոխումների ու կատարելագործման համար` համապատասխանեցնելու այն միջազգային չափանիշներին, տեխնիկական վերազինման ու աշխատավարձերի բարձրացման, ժողովրդավարական երկրներին բնորոշ ոստիկանական համակարգ ունենալու նպատակով: Մենք պատրաստ ենք օրենսդրական աջակցության եւ համագործակցության համար` բարեփոխումների դժվարին ճանապարհին:

Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություններ թե անձնական կյանքում, եւ թե աշխատանքում»: