Տպել
15.11.2022
Քննարկվել են Հայաստանի լոգիստիկ ընդհանուր խնդիրներին վերաբերող հարցեր
1 / 13

«Գյումրու չոր նավահանգիստ» ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մեծ փիլիսոփայություն կփոխվի Հայաստանի ամբողջ լոգիստիկ համակարգում. Հայաստանը կդիտարկվի նաեւ որպես տարանցիկ երկիր շատ ապրանքների ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման համար: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Հայաստանի լոգիստիկ ընդհանուր խնդիրների, առկա խոչընդոտների եւ դրանց լուծման ձեւաչափերի վերաբերյալ նոյեմբերի 15-ին խորհրդարանում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են են նաեւ ԻԻՀ-ում ՀՀ առեւտրական կցորդ Վարդան Կոստանյանը, չոր նավահանգիստների նախագծող Շառլ Մալասը:

Արմեն Արզումանյանի խոսքով լուծելով ընդհանրապես արտահանմանն ու ներմուծմանն առնչվող մի շարք խնդիրներ՝ կդյուրացվի ապրանքաշրջանառությունը եւ Հայաստանի համար կբացվեն նոր հորիզոններ:

Քննարկվել են նաեւ մուլտիմոդալ նոր ճանապարհի կառուցման, դրա  ֆինանսավորմանը վերաբերող եւ դրանում Հայաստանի մասնակցության հարցերը: Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ծովային, երկաթուղային եւ տրանսպորտային բեռնափոխադրումներով համակցված ճանապարհների ցանց: Մասնավորապես, մուլտիմոդալ նոր ճանապարհն անցնելու է Հնդկաստանով, Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Բուլղարիայով կամ Ռումինիայով: Այդ ճանապարհով հնարավորություն կստեղծվի հնդկական, իրանական ապրանքները հասցնել ոչ միայն Հայաստան, այլեւ եվրոպական երկրներ: