Տպել
14.04.2006
ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի անդամները Հայաստանում

Ապրիլի 15-18-ը Երեւանում կլինեն ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի զեկուցող տիկին Վերա Օսկինան եւ ԵԽԽՎ քարտուղարության  աշխատակից տիկին Ժանիկ Դեւոն:

Ապրիլի 16-ին տիկնայք կհանդիպեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 17-ին նախատեսված են հանդիպումներ ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Նույն օրը խորհրդարանում տիկին Վերա Օսկինային եւ տիկին Ժանիկ Դեւոյին կընդունեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար,  ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արմենուհի Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի զեկուցող տիկին Վերա Օսկինան եւ ԵԽԽՎ քարտուղարության աշխատակից տիկին Ժանիկ Դեւոն կայցելեն ՀՀ մանկաբարձության եւ պերինատալոգիայի գիտահետազոտական ինստիտուտ եւ արդարադատության նախարարության Աբովյանի քրեակատարողական հիմնարկ:

Ապրիլի 18-ին տիկնայք կմեկնեն Երեւանից: