Տպել
15.11.2022
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կնպաստի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը
1 / 2

Վավերացնելով արձանագրությունը՝ մեր երկիրը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ: Կոմիտեի դիտարկումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն: Կոմիտեն կիրականացնի նաեւ մոնիթորինգ երկու եղանակով՝ անհատական եւ հետաքննության ընթացակարգով. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ-ն կամընտիր արձանագրությունը վավերացնում է՝ պատասխան տեքստով Ադրբեջանին, ըստ այդմ՝ «Ադրբեջանի հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված ՀՀ-ին եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել եւ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի, մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան՝ ուժի կիրառման պատճառով»:

Նշվել է նաեւ, որ արձանագրության վավերացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Նշենք, որ ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել 2006 թ. դեկտեմբերին Նյու-Յորքում ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թ. մայիսին, ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերի 22-ին, իսկ Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007 թ. մարտի 30-ին:

Գլխադասային՝ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...