Տպել
15.11.2022
Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը
1 / 4

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը նոյեմբերի 15-ին քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը մշակվել է «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թ. դեկտեմբերի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի ապահովման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. հուլիսի 20-ին:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ սահմանելով ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ մաքսային հայտարարագրում ներառված տեղեկության փոխանակման կարգը, ինչպես նաեւ այդպիսի տեղեկության օգտագործման եւ պահպանության պայմանները:

Համաձայնագիրը սահմանում է կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունը ստանալու վերաբերյալ Համաձայնագրի կողմ երկրների՝ հարցում կատարելու եւ տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաեւ հայցվող տեղեկությունների տրամադրումը մերժելու հիմքերը:

Օրենքի նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...