Տպել
15.11.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

ԱԺ հերթական նիստին մասնակցել է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարտուն Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4 մասի համաձայն երդվել են:

Խորհրդարանը քննարկել է ««Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի տեղեկացմամբ` համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը: Սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները եւ կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների եւ հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները:

Հիմնական զեկուցողի խոսքով համաձայնագրով նախատեսված է հետագծման փուլային ներդնում` հաշվի առնելով փոխադրող տրանսպորտի տեսակները եւ ապրանքների կատեգորիաները, ինչպես նաեւ սահմանվում են հետագծման օբյեկտները, տրանսպորտի տեսակները, որոնցով դրանք փոխադրվում են, անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման, ինչպես նաեւ հսկողություն իրականացնող մարմինների կողմից այդ հետագծման արդյունքների կիրառման պայմանները:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Շիրակ Թորոսյանը: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...