Տպել
12.11.2022
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները նոյեմբերի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: