Տպել
09.11.2022
«Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ. Վաչե Տերտերյան
1 / 1

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացմամբ եւ ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ: ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ եւ ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաեւ հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ առհասարակ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

Փոխնախարարը նշել է, որ նպատակն է կողմերի միջեւ շուկայի աճող հասանելիության, ավիափոխադրողների սեփականության իրավունքի եւ վերահսկողության ազատականացման, արդար եւ հավասար մրցակցային պայմանների, ոչ խտրական մոտեցման եւ միասնական պայմանների վրա հիմնված, ներառյալ՝ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կառավարման, սոցիալական հայեցակետերի եւ շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծումը:

««Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերին Բրյուսելում:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...