Տպել
10.04.2006
Հանդիպումներ հանձնաժողովում

Ապրիլի 5-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց ԱՄՆ դատարանների ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի գործադիր տնօրեն Ջեն Սթրոմսեմին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանության, դատախազության համակարգերում, դատարաններում եւ կալանավայրերում գործավարության կառավարման ընդհանուր համակարգի եւ չափանիշների ներդրման հնարավորությունները:  Հյուրերը ներկայացրին վերոնշյալ բնագավառներում ԱՄՆ-ում մշակված գործավարության կառավարման ընդհանուր համակարգի նոր ծրագիրը: Կողմերը անդրադարձան նաեւ քաղաքացի- ոստիկան հարաբերություններում  ԱՄՆ փորձին եւ այս ոլորտում ԱՄՆ–ում գոյություն ունեցող ուսուցմանեւ վերապատրաստման դասընթացներին:

Ապրիլի 10-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի Կովկասի հարցերով տեղակալ տիկին Օրել ի Բուշեզին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների  սերտացման, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության, եվրոինտեգրման գործընթացում Հայաստանի խորհրդարանի դերի եւ նշանակությանը առնչվող հարցեր: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին, սահմանների բացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների հնարավորություններին,մեր երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը եւ այս համատեքսում տնտեսական օրենսդրության բարելավման խնդիրներին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: