Տպել
25.10.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. պատգամավոր Դավիթ Առուշանյանը երդվել է
1 / 1

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 10 արձանագրությունը, ըստ որի՝ պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին: Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Դավիթ Առուշանյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, երդվել է:

«Հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման   համար»,- ասել է պատգամավորը:

Եզրափակելով իր խոսքը՝ Դավիթ Առուշանյանը դիմել է գյումրեցիներին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է՝ նպաստելու կիսատ թողած ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ Դավիթ Առուշանյանը մինչեւ վերջերս եղել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ: