Տպել
06.04.2006
Երգի ու պատկերի ներդաշն համակեցություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Ազգային ժողովում կազմակերպվել էր Արմինե Հայրապետյանի  ասեղնագործությունների ցուցահանդեսը, որը ներկաները իրավամբ համերգ-ցուցահանդես կոչեցին:

Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը` ներկայացված ձեռագործերը բացառիկ են ոչ միայն իրենց ասելիքով, ազգային խորը կերպարով, գրաֆիկական պարզությամբ ու խստությամբ, այլեւ ներշնչանքի աղբյուրով. դրանց մի մասի թեման ազգային եւ Արմինե Հայրապետյանի հեղինակած երգերն են:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գնահատմամբ` նման աշխատանքներովմեր ինքնությունը կարելի է ընկալելի եւ հարատեւ դարձնել եւ ներկայանալի դառնալ աշխարհին.ներկայացված ձեռագործերը դիտողին ինքնամաքրմա ն են մղում:

Իրենց հիացմունքը չթաքցրին նաեւ ցուցահանդեսին ներկա արվեստաբանները, իսկ հեղինակը իր ստեղծագործությունների յուրօրինակ բացահայտումը կատարեց ասեղնագործ աշխատանքների թեմաներով ժողովրդական ու հեղինակային երգերի կատարումներով: Դա մի փորձ էր ասելու, որ բոլոր արվեստների ակունքը նունն է. արտահայտչամիջոցներն են տարբեր: Ցուցահանդես-համերգը այն տեսանելի դարձնելու հաջողված փորձ էր:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...