Տպել
05.04.2006
Սննդամթերքի անվտանգության հարցը քննարկվեց խորհրդարանում

Սպառողների իրավունքների պաշտպանության պատգամավորական համագործակցության խումբը ապրիլի 5-ին գումարել էր նիստ: Քննարկման առանցքում վտանգավոր պարենային հումքի եւ սննդի հարցն էր:

Խումբը կազմված է խորհրդարանական խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչներից, գործում է շուրջ մեկուկես տարի` ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի համակարգմամբ: Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պատգամավորական խումբը համագործակցում էհասարակական կազմակերպությունների հետ: Դրանցից մեկի`«Սպառողների իրավունքների պաշտպանություն»կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը նիստում ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ իրենց ծրագրերը: Մասնագետների գնահատմամբ, հանրապետությունում ստեղծված է անհրաժեշտ իրավական դաշտ` միջազգային չափանիշներին համահունչ մակնշման գործընթաց իրականացնելու համար:Սակայնանկատար են օրենքի իրագործումն ապահովող կարգերը: Օրինակ` ժամկետանց ապրանքի հայտնաբերմանը հետեւում է միայն տուգանք, ինչից հետոայդ նույն ապրանքը կարող է իրացվել մեկ այլառեւտրային վայրում:Բացը վերացնելու նպատակով խումբը կառավարությանը կառաջարկվի վտանգավոր պարենային հումքի եւ սննդամթերքի փորձաքննության անցկացման, սպառողներից հետկանչման, դրանց օգտագործման կամ ոչնչացման կարգի մասինորոշման նախագիծ:Նախագծում վտանգավոր է բնորոշվում այնսննդամթերքը, որը չի համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներինու ներկայացված տեղեկատվությանը, չունի օրենսդրությամբ սահմանված` համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ, նշված չէ պիտանիության ժամկետը կամ ժամկետանց է եւ որ մակնիշը բացակայում է կամ էլ չի պարունակումօրենսդրությամբ սահմանված տեղեկություններ:Նշված կարգի սկզբունքները, նաեւ` «Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրով առաջադրված պահանջները օրենսդրորեն ամրագրելու նպատակով խումբը, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, ծրագրում է փոփոխություններ առաջարկել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում:

Աբգար Եղոյանի կարծիքով, սպառողների շահերը պաշտպանելու եւ անորակ սննդամթերքը շուկայից դուրս մղելու հարցում խորհրդարանականների հետ համախմբումը գնահատելի է: Իսկ որ համատեղ ջանքերով է պետք պայքարել, այդ մասին վկայում են փաստերը: Ներքին շուկան լցված է մակնշման պահանջներին չհամապատասխանողեւ ժամկետանց` հիմնականաւմ ներկրված սննդամթերքով:Վերջերս կատարված փորձաքննությունից պարզ է դարձել, որ ուսումնասիրված 10 սննդային ապրանքատեսակնե րից (9 թուրքական եւ 1 իրանական ծագմամբ ) 5-ի մեջ հայտնաբերվել ենմիկրոբիոլոգիական խախտումներ,բորբոսասնկեր եւ աղիքային ցուպիկներ:

Հասարակական կազմակերպությունները կարեւոր են համարումհանրությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու հարցը: «Օգտակար խորհուրդներ սպառողներին» վերտառությամբ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» Հ/Կ հեղինակած ուղեցույցից քաղաքացիները կարող են ստանալ սննդամթերքի անվտանգության մասին սպառիչ տեղեկատվություն:

Հրայր Կարապետյանը նշեց, որ պատրաստվում են առաջիկա քառօրյայի ընթացում հանդես գալ սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քայլերի մասին հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է սպառողներին հուզող մեկ այլ եւ ոչ պակաս կարեւոր` գազի սականգներին, ՀՅԴ խմբակցության քարտուղարը գտնում է, որ այդ հարցին պետք չէ առայժմ անդրադառնալ, քանի դեռ չկա պաշտոնական տեսակետ: Պատգամավորի տեղեկացմամբ, կառավարությունը ապրիլի 6-ին պատրաստվում է հանդես գալ գազի վերջնական սակագնի մասին հայտարարությամբ: Իսկ եթե սահմանված գները արդարացված չլինեն, պատգամավորական համագործակցության խումբը կանդրադառնա խնդրին, ասում է Հրայր Կարապետյանը: