Տպել
05.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի`  ապրիլի 5-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների փաթեթը:

Օրենքների նախագծերի համահեղինակ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ միջին եւ ավագ դպրոցում հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների ուսուցումը պարտադիր ավարտական քննություններով ավարտելու մասին լրացումը միանշանակ հավանության է արժանացել եւ ՀՀ կառավարության, եւ ԱԺ խմբակցությունների կողմից, եւ պաշտպանվել նախորդ օրը խորհրդարանական լսումների ժամանակ հնչած մասնագետների ելույթներում: Ինչ վերաբերում է այդ առարկաների ուսուցմանը բուհերում, նա առաջարկեց առաջին ընթերցում անցած տարբերակում եղած «անկախ բարձրագույն ուսումնական հաստատության սեփականության ձեւից» արտահայտությանն ավելացնել նաեւ «անկախ մասնագիտությունից» բառակապակցությունը: «Առնվազն երկու կիսամյակի» ընթացքում այդ առարկաների ուսուցումը, ըստ պարոն Մկրտչյանի` պետք է ամփոփվի տվյալ բուհի սահմանած ստուգման կարգով:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց նախագծերը` առաջիկա քառօրյա նիստերում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Դրական եզրակացություն ստացան նաեւ «Գրադարանների մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը,  «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» եւ դրա հետ կապված այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի ներկայացրած «Տեղեկատվության ազատության մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի ներկայացրած  «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումները հետաձգվեցին մինչեւ երկու ամսով, իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հեղինակած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելումասին» օրինագծի քննարկումը` մինչեւ մեկ ամսով:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...