Տպել
03.10.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի
1 / 2

Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը:

Ըստ հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի՝ փոփոխվել է նաեւ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն կյանքի կկոչվի հրապարակման հաջորդ օրվանից:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես անդրադարձել է ցեմենտի շուկայի խնդիրներին, տեղեկացրել, որ հարեւան երկրներում ցեմենտն ավելի էժան գնով է իրացվում: Նրա հավաստմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջ է շարժվում՝ հաշվի առնելով բալանսավորված շահը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...