Տպել
31.03.2006
Աշնանը Հայաստանում կհրավիրվի միջռեգիոնալ համագործակցության ֆորում

Մարտի երեսունմեկին Վալենսիայում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Վալենսիայի նահանգի խորհրդարանի նախագահ Խուլիո դե Էսպանիայի հետ: Հանդիպման առանցքում միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրներն էին:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Վալենսիայի նահանգի քաղաքների եւ քաղաքապետարանների դաշինքի գլխավոր քարտուղար Ֆրանսիսկո Միկոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց սեպտեմբերի վերջին քսան քաղաքապետերի մասնակցությամբ միջռեգիանալ համագործակցության հարցերին նվիրված ֆորումի անցկացման մասին: Պարոն Միկոն խորհրդարանի նախագահին իրազեկեց դաշինքի գործառնության մասին` անդամներին իրավաբանական, տեխնիկական, ֆինանսական աջակցություն եւ տարբեր ծրագրերի իրականացում: Նրա կարծիքով`  Հայաստանի քաղաքների  եւ Իսպանիայի քաղաքների միջեւ գործուն կապերի հաստատումը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Վալենսիայի զարգացման նախարար Խեմա Ամուրի հետ եւ հանդիպման ընթացքում ձեռքբերվեց պայմանավորվածություն`  Գյումրիում իսպանական քոլեջ եւ Լոռու մարզում 200 մահճակալանոց հիվանդանոց բացելու համար:

Նույն օրըԱԺ նախագահը հանդիպեց Բելգիայի  Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի հետ: Տիկին Լիզինը պաշտոնական այցով ԱԺ նախագահին հրավիրեց Բելգիա: Բելգիայի Սենատի եւ ՀՀ ԱԺ հովանավորությամբ 2007 թ. մարտին տեղի կունենա Բելգիայի եւ Հայաստանի քաղաքապետերի ֆորում: Իսկ մինչ այդ ն որ հարեւանությ ա ն ծրագրի շրջանակներում Բելգիայի Սենատը եւ Ազգային ժողովը Բրյուսելում կկազմակերպեն եվրոպական կոնֆերանս` ն որ հարեանության ծրագրի պաշտոնական մեկնարկը տալու համար: