Տպել
16.09.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները սեպտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը շարունակում է լարված մնալ: Քննարկվել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը եւ ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության: