Տպել
14.09.2022
Նախատեսվում է ընդլայնել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը
1 / 1

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված  օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը եւ կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին եւ կոլեգիալության տրամաբանությանը:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Ակնկալվում է նաեւ զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման եւ փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց  առանց դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Նախատեսվում է նաեւ թեթեւացնել հանրային  պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, ընդլայնել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Նախաձեռնությունը խորհրդարանը քննարկել է սեպտեմբերի 14-ին: 

Առաջին ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանի խոսքով՝ ամրագրվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու լիազորությունը՝ սահմանելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը: Լիազորող նորմը ձեւակերպվել է հստակ՝ պարզ դարձնելով ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:
 

 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...