Տպել
12.09.2022
Խորհրդարանը սկսել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 3

Սեպտեմբերի 12-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Որոշ օրինագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Նիստին չեն մասնակցում ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: