Տպել
02.09.2022
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
1 / 13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին եւ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին եւ այլ հարցերի:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարեւոր եւ սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտեմբերի 1-ն էլ՝ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարեւոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի եւ պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում: Պետք է ասել, որ մեր պետության հիմնադրման առումով՝ օգոստոսը եւ սեպտեմբերը շատ մեծ, էական նշանակություն ունեցող ամիսներ են. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության հանրաքվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը:

Հանդիպման մանրամասները՝ կից հղմամբ:  


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...