Տպել
06.07.2022
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հանդիպել են Միխայել Ռոթին
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների՝ Բեռլին այցի շրջանակում հուլիսի 5-ին պատվիրակության անդամները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPD) հետ:

Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի խորհրդարանական բոլոր խմբակցություններին ներկայացնող պատգամավորներ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են խորհրդարանական ձեւաչափում երկկողմ համագործակցության ընդլայնման եւ բովանդակային քննարկումներ անցկացնելու կարեւորությունը:

Ելույթների ընթացքում բարձրացվել են հայ-գերմանական խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր: Կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքների վերացման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձության անհրաժեշտության, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները ողջունել են ԳԴՀ կառավարության՝ Հայաստանին երկկողմ գործընկերության 2030 ռազմավարության մեջ ընդգրկելու որոշումը:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները՝ ընդգծելով ժողովրդավարության առանցքային դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության երաշխավորման գործում: Կողմերն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հեռանկարները:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...