Տպել
06.07.2022
Կարգավորումներ՝ արդար առեւտուր իրականացնելու համար
1 / 5

««Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական  փաթեթով  կարգավորվում են «ակցիա» հասկացությունը եւ դրա տեսակները, «զեղչ» հասկացությունը եւ դրա կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը: Կարգավորվում են ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները եւ կիրառման պայմանները, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես, ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման եւ դրա դադարեցման պայմանները: Սահմանվում են օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետեւանքները, հարկային օրենսդրության իմաստով «զեղչի» բովանդակությունը:  Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը: «Սա կարեւոր նախաձեռնություն է՝ սպառող եւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ վստահության բարձր մակարդակ սահմանելու եւ ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,- ընդգծել է հիմնական զեկուցող, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Փաթեթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի՝ հուլիսի 6-ին գումարված արտահերթ նստաշրջանում:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...