Տպել
06.07.2022
Ազգային ժողովը քննարկել է զինծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող օրենսդրական առաջարկը
1 / 4

2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ:

20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաեւ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:

Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:

Գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաեւ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:

Առաջարկող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվելու ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման եւ զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովության կարգերը:

ԱԺ հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացնելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ զինծառայողը Երեւանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան եւ կտնօրինի մինչեւ ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է նաեւ բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երեւանում եւ մարզերում վարձակալության գների տարբերությունը:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են բնակարանների ձեռքբերման կարգին, արտերկրում զինվորական ծառայություն ստացած եւ մեր երկրում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողների՝ այս կարգից օգտվելու հնարավորությանը, օրենքի հետադարձ ուժ ունենալուն եւ այլն:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ առաջիկայում Կառավարությունը կքննարկի բնակարանների ձեռքբերման կարգը եւ ձեւը: Նախարարը տեղեկացրել է, որ բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաեւ գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: Այդ երկրների հետ մեր պետությունը համագործակցում է: Օրենքի հետադարձ ուժ ունենալու մասով նախարարը տեղեկացրել է, որ մյուս զինծառայողների համար գործում է այլ կարգ: Կառավարությունն արտոնյալ պայմաններ է սահմանել զինվորական ծառայություն անցնող սպաների համար: Վերջիններս բավականին մատչելի տարբերակով օգտվում են հիպոտեկային վարկավորումից: Բանկերը նրանց տրամադրում են 7 տոկոս տոկոսադրույքով վարկ, որի 3 տոկոսը սուբսիդավորում է Կառավարությունը: Գործադիրը վճարում է նաեւ բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը: Կառավարությունն այդ նպատակով տարեկան 500 տեղ է հատկացնում: Ներկայացնելով արտոնյալ կարգավիճակ ունեցող զիծառայողներին՝ նախարարը նշել է, որ այդ շարքում են նախկինում հերթագրված ու բնակարանի սպասող սպաները եւ 2-րդ, 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորող ուսանողները: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ սպա դառնալուն պես վերջիններս կարող են հայտ ներկայացնել եւ առանց վիճակահանության մասնակցել վերոնշյալ ծրագրին:

Հարակից զեկույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ Կառավարության առաջնահերթություններից է սպաների բնակարանային ապահովման խնդիրը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ բանակի լիարժեք առողջացման փուլ ենք թեւակոխում, եւ կրթության բաղադիչն այս սոցիալական փաթեթում առաջնահերթ է: Ըստ նրա՝ սա հեղափոխական բարեփոխում է: Վիգեն Խաչատրյանը եւս կարեւորել է սպայական կազմի կրթվածությունը, առաջարկել ռազմական հաստատություններում դասավանդողների մասնագիտական որակը բարձրացելու նպատակով խրախուսական մեթոդներ կիրառել: Արմեն Խաչատրյանի գնահատմամբ եւս՝ հեղափոխական կարգավորում է նախատեսվում: Նա առաջարկել է օրենքի կարգավորումը տարածել նաեւ 20 տարի ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայողների վրա:

Նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին:


03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...