Տպել
17.03.2006
Լատվիայի դեսպանը Ազգային ժողովում

Մարտի 17-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը, եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձի օգտագործումը Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես` ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում Լատվիան օրենսդրական աջակցություն է ցույց տալիս անդամ երկրներին եւ 2007-ին Հայաստանը եւս կընդգրկվի այդ ծրագրում: Պարոն Վովերսը Աժ նախագահին նաեւ իրազեկեց Լատվիայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Լատվիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությամբ: Հիշեցնելով նաեւ Լիտվայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը,ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց նաեւ Լատվիայի խորհրդարանին` ճանաչել հայոց ցեղասպանությունը` դատապարտումով կասեցնելու համար հնարավոր նման ոճրագործությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: