Տպել
15.06.2022
Լենա Նազարյանի հարցը` մի շարք գյուղերում առկա խմելու ջրի խնդրի վերաբերյալ
1 / 1

Հունիսի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է հայաստանյան մի շարք գյուղերում առկա խմելու ջրի խնդրով: Պատգամավորն ընդգծել է, որ կան գյուղեր, որ կանայք խմելու ջուրը դույլերով են բերում:

Նախարարը, պատասխանելով հարցին, վերահաստատել է, որ կա այդպիսի խնդիր: «Մենք մի շարք համայնքներում ունենք ենթակառուցվածքային խնդիրներ, բայց դրանց արագ տեմպով արձագանքում եւ լուծում ենք: Այս խնդրին առնչվելով` մենք թե' պետական, թե' սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր»,- նշել է Գնել Սանոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...