Տպել
15.06.2022
2021թ. ԿԳՄՍ-ն իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառմամբ
1 / 3

ԿԳՄՍ նախարարությունը 2021 թ. իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառումով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 174,8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97,7 տոկոսը՝ 2020 թ. 95 տոկոսի դիմաց: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 15-ի ԱԺ հերթական նիստում:

Իր ելույթում նախարարը մանրամասն ներկայացրել է ոլորտներում իրականացված աշխատանքները:

Չնայած համավարակի եւ պատերազմի հարուցած դժվարություններին՝ նախարարությունը շարունակել է աշխատանքն իր համակարգման ներքո գտնվող բոլոր ոլորտներում: Կրթության ոլորտում շարունակվել են հիմնական բարեփոխումները, որոնց նպատակը կրթության որակի բարձրացումն է:

Իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում:

Աշխատանքներ են տարվել գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով: Սկսած ընթացիկ տարվա հունվարի 1-ից՝ Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանաբար բարձրանում է եւ կհասնի հանրապետության մասշտաբով պետական համակարգում համադրելի եւ համեմատելի արժեքների:

Արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում: 2020թ. նման աշխատանքներ իրականացվել են 4 պետությունների 6 համալսարաններում:

Հաշվետու տարում շարունակվել են մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքները:

Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով:

Իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների ու պատմամշակութային ժառանգության բնագավառի 26 օբյեկտի պահպանմանը, նյութատեխնիկական եւ գույքային բազայի արդիականացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում եւս նախատեսված ծրագրերը իրականացվել են:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է դպրոցների տնօրենների աշխատավարձերի բարձրացմամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է. «Անկեղծ՝ չգիտեմ, թե տնօրեններն ինչու են հենց տնօրենների մասով նման հարց բարձրացնում: Կարծում եմ՝ նախ պետք է ուսուցչի աշխատավարձից  խոսենք եւ նաեւ տնօրենին դիտարկենք  որպես ուսուցիչ: Ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված՝ գիտեք, թե ինչպիսի կտրուկ փոփոխություններ են արվել: Տնօրենը, եթե  առաջին հերթին իրեն դիտարկի որպես ուսուցիչ, ապա կստանա հարաբերական առումով ավելի բարձր եւ արժանավայել աշխատավարձ, քան այսօր ստանում է որպես տնօրեն: Դրա համար կա մեկ պայման. պետք է լինել բարձր որակի ուսուցիչ»,-մասնավորապես ասել է  նախարարը՝  տնօրեններին  առաջարկելով ամբողջությամբ ընդգրկվել կրթական եւ ուսումնական գործընթացներում:  


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...