Տպել
10.03.2006
ԱԺ-ԱՄՀ կոնֆերանս հունիսին

Մարտի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հասան Ալ-Ատրաշին եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսին Երեւանում միջազգային կոնֆերանս անցկացնելու մասին`  միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկելու համարտնտեսական զարգացման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հարկային-մաքսային վարչարարությանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ ԱՄՀ-ի ու Հայաստանի իշխանությունների համագործակցության վիճակն ու հնարավորությունները:

Պարոն Հասան Ալ Ատրաշին Աժ նախագահին ներկայացրեց 2005-ին Հայաստանում ԱՄՀ-ի գործունեության հիմնական արդյունքները`  գոհունակությամբ նշելով, որ Հայաստանում տնտեսական լավ արդյունքներ են գրանցվել, թեպետ ներդրումների դաշտի ընդլայնման առումով փոփոխությունների անհրաժեշտություն կա հարկային ու մաքսային օրենսդրության մեջ: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակություն հայտնեց ԱՄՀ-ի հետ համագործակցության ընթացքից եւ նշեց, որ հաջողությունները առավել մեծացնելու համար պետք է ավելի վճռական լինել ստվերային տնտեսության դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: