Տպել
13.06.2022
Քննարկվել են ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կանոնակարգող ընթացակարգերը
1 / 7

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

Քննարկվում է «ՀՀ կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ տեխնիկական փաստաթուղթ է, որը սահմանում է հետընդունման գործընթացի իրականացումը, անցման կետերը, լիազոր մարմիններին, հետընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ այլ տեխնիկական մանրամասներ:

Հայաստանն արդեն ԵՄ անդամ 5 երկրի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Էստոնիայի ու Բուլղարիայի հետ ունի ուժի մեջ մտած կիրարկման արձանագրություններ:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ տարեկան կտրվածքով 1000-1200 հետընդունման հայցեր են ստացվում. առաջին տեղում են Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը գործընկերներին առաջարկել է դրական եզրակացություն ներկայացնել:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...