Տպել
08.03.2006
Ժողովրդավարության խորացումը` տարածաշրջանային անհրաժեշտություն

Մարտի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին, նշեց, որ սահմանադրության փոփոխությունից հետո նախատեսվում են 70 նոր օրենքներ ու օրենքներիփոփոխություններ` հիմնականում երեք ուղղություններով` տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման, դատաիրավական համակարգում եւ Ընտրական օրենսգրքում: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար` կարեւորելով, որ տնտեսական օգնությունն ուղեկցվում է ժողովրդավարական բարեփոխումներին սատարելով:

ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան եւս կարեւորեց ժողովրդավարության խորացումը Հայաստանում` նշելով, որ այդ շրջագծում են եւ հակամարտությունների կարգավորումը, եւ էներգետիկ անվտանգությունը, եւ տնտեսության զարգացումը` առանձնապես ընդգծվեց կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կայուն ներդրումների հնարավորության ապահովում: Պարոն Բրայզան, անդրադառնալով էներգետիկ խնդիրներին, նշեց այլընտրանքային հնարավորությունների զարգացման ահրաժեշտությունըէներգետիկ անվտանգության առումով: Երկուստեք կարեւորվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կենսագործումը, այդ ծրագրի իրականացման ընթացքում հրապարակայնության` հասարակական կազմակերպությունների միջոցով հանրային վերահսկողության ապահովումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2006-ը հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները չի սպառել եւ դեռ կարող ենբանակցային գործընթացում հաջողություններ լինել, պարոն Բրայզան եւս կարեւորեց հարցի լուծումը տարածաշրջանի զարգացման համար: Այս շրջագծում է նաեւ հարեւանների հետհարաբերությունների նորմալացումը, որտեղ ԱՄՆ-ը կարող է իր աջակցությունն ունենալ: Կարեւորվեցին ԵՄ նոր հարեւանության ծրագրի եւ Եվրաատլանտյան համագործակցության զարգացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր: