Մայիսի 23-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի ԱՍՀ մշտական հանձնաժողովի պատգամավորների, ԱԺ պատգամավորների եւ IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի լիարժեք իրացման մեխանիզմների եւ ընտրատեղամասերի մատչելիության ապահովմամբ ընտրողների քաղաքական գործընթացում լիարժեք ներգրավման գործընթացի լավարկումն է:
Քննարկվել են Ընտրական օրենսգրքի նորամուծությունները` հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության կարգի հետ կապված բարելավումների առնչությամբ, ինչպես նաեւ` վերջիններիս ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավմանն ուղղված առաջարկները:
Հանձնաժողովն աշխատանքային հարթակ է տրամադրում թեմայով հետաքրքրված խորհրդարանականներին` միավորելու ջանքերն առավել մատչելի ընտրական գործընթացների ապահովման համար:
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, համագործակցելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, մշակել են բարեգործական ծրագիր, որի շրջանակում 2020 թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում վիրավորում ստա...
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Մայիսի 23-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցե...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակ...
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. Անուշ Բեղլոյան
Կարեւորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս մասին ասել է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հա...