Տպել
05.05.2022
Ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ՝ իշխանափոխության հասնելն է. Արթուր Հովհաննիսյան
1 / 6

Ընդդիմությունը հերթական անգամ փախավ ճշմարտությունից, փախավ բովանդակային քննարկումից, եւ դա շատ ազնիվ էր, անկեղծ եւ կարծում եմ՝ ծափերի էր արժանի. լրագրողի հարցին պատասխանելով՝ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մայիսի 5-ի խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հավաստմամբ՝ բոլոր հնարավոր երեւույթների դեպքում ընդդիմադիրները փորձում են արժեզրկել այն, ինչը հնարավոր է: «Մենք ընդդիմությանը չենք ողջունել, չենք ողջունում ընդդիմության ոչ մի գործողություն, ոչ մի ընդդիմադիր գործչի այսքանից հետո»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ նույն հարցի կապակցությամբ:

Ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը հարցին պատասխանելով՝ նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին:

Արթուր Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ, ընդդիմության նպատակն իշխանափոխության հասնելն է: «Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի փրկության մասին: Բայց մարդիկ, Երեւանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով, չեն կարող Արցախը փրկել. նրանց նպատակը բոլորովին այլ է»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Հարցին ի պատասխան, թե իշխանությունն Արցախի հարցի առնչությամբ քննարկում կանի՞ ընդդիմության հետ՝ նա վստահեցրել է, որ հանրային, ինչպես նաեւ ոչ հանրային կերպով ընդդիմությանն առաջարկել են գնալ, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, տարբեր տեղեկատվություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել:

«Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, Հայաստանը՝ որպես պետություն, ուժային կառույցներով, կառավարությամբ, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործեն որպես խուլիգանություններ եւ անկարգություններ անելու միջոց»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմության այն հիշեցմանը, որ Փաշինյանն ասել է, եթե ժողովուրդը կամենա, ինքը կհեռանա, պատասխանել է. «Նման հանրային պահանջ որպես այդպիսին չկա»:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են, հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը: Նա նաեւ կարծում է, որ չեն էլ միանալու:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...