Տպել
29.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
1 / 2

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության եւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ երեկ ստորագրված  համագործակցության համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված բազմաբնույթ օգնությանը:

Երկուստեք կարեւորվել է առողջապահական համակարգի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչումը: Արձանագրվել է նաեւ առողջապահության տարբեր ոլորտների  մատչելիության եւ որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...