Տպել
27.04.2022
Ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարեւորության եւ այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին:

«Հարգելի՛ գործընկերներ,

կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքներից մեկն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է:

Իսկ ինչո՞ւ է կարեւոր պայքարել կոռուպցիայի եւ կլեպտոկրատիայի դեմ: Դա կենսական է, քանզի, իմ համոզմամբ, կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է: Այն խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է օրենքի գերակայությունը՝ ազդելով իրավապահ մարմինների եւ դատական համակարգի վրա, այն ազդում է պետական մարմինների արդյունավետության, տնտեսական միջավայրի վրա եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության կորստի: Կոռուպցիան նաեւ կարող է ավտորիտար առաջնորդների առաջացման պատճառ դառնալ, առաջնորդների, որոնք օգտագործում են հանրային պաշտոնն անձնական օգուտի համար՝ դրանով վտանգելով ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում:

Կոռումպացված առաջնորդները կառչում են իշխանությունից իրենց հովանավորչական ցանցերի միջոցով եւ շահագործում օրենքի գերակայությամբ առաջնորդվող երկրներին՝ թաքցնելու եւ պաշտպանելու համար իրենց գողացված ակտիվները: Այս ղեկավարները նաեւ սովոր են ռազմավարական կոռուպցիան օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Կարծում եմ՝ ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ՝ կոտրելով «գողանալ, քողարկել, ծախսել» շղթան: 2018թ. հայկական խաղաղ հեղափոխությունից հետո, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված այլ բարեփոխումների, ՀՀ կառավարությունն անդրադարձել է նաեւ նշված խնդրին: 2020թ. փետրվարից Հայաստանում գործող ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի եւ շահառուների մասին հայտարարագիր: Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի եւ շահառուների համար ստեղծվել է բաց ռեգիստր, որը հանրության համար նրանց դարձնում է թափանցիկ:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը, 2020թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախատեսում է գույքի բռնագանձում առանց մեղադրական դատավճռի: Այն ոչ միայն կօգնի վերականգնել գողացված ակտիվները Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, այլ նաեւ կիրառելի կլինի կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ դեպքերի համար: Օրենքի մշակման եւ ընդունման ժամանակ հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների փորձը նշված ոլորտում:

Այս օրենքի հիման վրա Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, եւ այժմ մենք արդեն տեսնում ենք նշված կառուցակարգերը գործողության մեջ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի վերաբերյալ առաջին գործերն արդեն ուղարկվել են հայաստանյան դատարաններ, եւ մենք այժմ սպասում ենք բռնագանձման գործընթացի առաջին արդյունքներին: Սա նշանակում է, որ ժամանակն է մտածելու, թե ինչպես եւ ինչի համար ենք օգտագործելու բռնագանձված ապօրինի ակտիվները:

Այս տեսանկյունից քննարկվող բանաձեւը եւ համապատասխան հանձնարարականը մեզ համար չափազանց կարեւոր եւ օգտակար կլինեն:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նշել, որ կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարում, որն իր հերթին կօգնի մեզ ամրապնդել եւ պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրները, ժողովրդավարական համակարգերը շատ հաճախ թիրախ են դառնում՝ օգտագործելով հենց լվացված փողերը: Այսպիսով, կարեւոր է հասկանալ, թե ինչ կարող է անել ժողովրդավարությունը իրենց եւ միմյանց պաշտպանելու համար»,- եզրափակել է Արուսյակ Ջուլհակյանը:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...