Տպել
27.04.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու համար
1 / 3

Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությունների դրսեւորումները մեղմելու եւ ջրային ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով օրենսդիրն ու գործադիրը շարունակական աշխատանքներ են իրականացնում:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վաղարշակ Հակոբյանի ներկայացմամբ՝ նախագծով հնարավորություն է տրվել նվազեցնել ջրավազանների հետ կապված գործունեություն ծավալող քաղաքացիների կողմից վճարվող հարկերը:

Գործադիրի առաջարկները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման բոլոր դեպքերում կգործի հողամասի կադաստրային արժեքի վճարումից ազատման արտոնություն, իսկ հողամասի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված կարգը կկիրառվի միայն ոռոգման նպատակով մինչեւ 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման համար:

Կարեւորելով ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ առաջարկվել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: