Տպել
14.04.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունն օրենսդրական տեսանկյունից դրվել է որակական նոր հիմքերի վրա.Տիգրան Մարկոսյան
1 / 3

Կարելի է ասել, որ հանձնաժողովի գործունեությունն օրենսդրական տեսանկյունից դրվել է նոր որակական հիմքերի վրա, իսկ ընթացիկ գործունեությունը նոր որակ է ստացել, եւ հասարակությունը բավական իրազեկվածություն ունի, քանի որ արդեն բավական մեծ է հաղորդումների թիվը: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ գիտեն՝ ուր դիմել. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի  քննարկման ժամանակ ընդգծել է թեկնածու Տիգրան Մարկոսյանը:

Ելույթում թեկնածուն անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն հիմնահարցերին, որոնք լուծման կարիք են ունեցել, երբ ինքը  ժամանակին առաջադրվել էր հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար: Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է այդ հիմնահարցերի լուծման ուղղությամբ հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել իր գործունեության  ուղղություններին,  ինչպես նաեւ   հանձնաժողովի կատարած աշխատանքներին ու  անելիքներին: Ըստ նրա՝  հանձնաժողովի  գործունեությունն էապես բարելավվել է,  դրա մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները: Անբարեխիղճ մրցակցության առումով նա նշել է, որ այդ իրավախախտումների մասով 2018թ. եղել է ընդամենը 35 վարույթ, 2019թ.՝ 57, 2020թ.՝ 46, 2021թ.՝ 79, իսկ 2022թ. այդ թիվը հասել է 50-ի: Տարեվերջին այդ թիվը կհասնի 150-ի, եթե այսպես շարունակվի: «Սա աննախադեպ աճ է»,- ընդգծել է Տիգրան Մարկոսյանը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Տիգրան Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, 2019թ.  առայսօր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է:  Թեկնածուն աշխատել է Արդարադատության եւ Ֆինանսների նախարարություններում, Արդշինբանկ ՓԲԸ-ում՝  զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Դասախոսում է ԵՊՀ-ում, գիտական հոդվածների հեղինակ է:

Ներկայացնելով կայացած քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Տիգրան Մարկոսյանը 67 կողմ ձայնով ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...