Տպել
15.04.2022
Տեղի կունենա քննարկում ԶԼՄ օրենքի փոփոխության վերաբերյալ
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Հրավիրված են լրատվամիջոցների խմբագիրներ եւ ներկայացուցիչներ, լրագրողական կազմակերպություններ, օրենքի նախագծի հեղինակները, Ազգային ժողովի խմբակցությունները:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 18:00-ը, կապ հաստատել 011513230 կամ 041888842 հեռախոսահամարներով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...