Տպել
12.04.2022
40 մլն եվրո կուղղվի վերականգնվող էներգետիկ ոլորտի, 70 մլն` ՓՄՁ-ների արտոնյալ պայմաններով վարկավորումներին
1 / 1

Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրով  Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն ապրիլի 12-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:

Փոխնախարարն ընդգծել է, որ ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին` Բեռլինում:

Փաստաթղթով նախատեսվում է մինչեւ 3 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:

Գլխադասային` ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը: