Տպել
08.04.2022
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը
1 / 4

Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակն են ապրիլի 7-ին քննարկել Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում՝ հանդիպելով Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:

Հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:

Հանդիպմանը ներկա էր եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նշենք, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 


08.04.2022
Քննարկման առանցքում են եղել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները
Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի եւ դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկա...

08.04.2022
Առաջարկվում է ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը սկսել մինչեւ պաշտոնի թափուր մնալը
Օրենքի նախագծի նպատակն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Մրցակցության պաշտպանության...

08.04.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...