Տպել
06.04.2022
Հերիքնազ Տիգրանյանն ԱԺ-ում ուսումնական փորձառություն անցնող ուսանողների հետ զրուցել է պատգամավորի գործունեության մասին
1 / 12

Խորհրդարանում ամեն տարի տարբեր բուհերի ուսանողներ անցնում են ուսումնական փորձառություն:

Այս անգամ Ազգային ժողովում վեցշաբաթյա փորձաշրջան են անցնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները:

Ապրիլի 6-ին նրանց հետ հանդիպել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները, խոսել օրենսդիր մարմնի գործառույթների ու կառուցվածքի մասին:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, արեւելագիտություն, օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողները զրուցել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի, հետպատերազմական իրավիճակի մասին:

Հանդիպման ավարտին Հերիքնազ Տիգրանյանն ուսանողներին մաղթել է արդյունավետ ուսումնական փորձառություն անցնել օրենսդիր մարմնում: