Տպել
06.04.2022
Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները
1 / 2

Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաեւ երկու եւ ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցման ինստիտուտը:

Կառավարությունը վերոնշյալ կարգավորումներն առաջարկում է  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման համար սահմանվել է միասնական պատասխանատվության միջոց: Այն կկազմի 200.000 դրամ՝ գումարած նախորդ եռամսյակում ՀԴՄ-ի գործունեության բոլոր վայրերում արձանագրված հասույթի 0.5 տոկոսը:

Խստացվել են առանց ուղեկցող փաստաթղթերի  մատակարարման դեպքերի խախտումների ժամանակ պատասխանատվության մեխանիզմները: Արթուր Մանուկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով հաճախ տնտեսվարող սուբյեկտին շահավետ է խախտում կատարել, վճարել տուգանքը եւ չփաստաթղթավորել: Առաջին խախտման համար սահմանված 200.000 դրամ տուգանքը կփոխարինվի 500.000-ով, երկրորդի դեպքում՝ 500.000-ը՝ 2 մլն դրամով,  իսկ երրորդ եւ ավելի խախտումների դեպքում 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 10 մլն դրամ:

Օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:  


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...