Տպել
06.04.2022
Ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների դիմաց վճարված եկամուտների մասով նոր կարգավորում է առաջարկվում
1 / 1

Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս: Առաջարկվում է սահմանել եկամտահարկի ընդհանուր դրույքաչափեր:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հարցը երկրորդ ընթերցմամբ ներկայացնող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ որեւէ կերպ չի արգելվելու փոխառությունը կազմակերպության եւ ֆիզիկական անձի միջեւ: Փորձ է արվում հավասարություն ապահովել տոկոսների մասով եւ թույլ չտալ, որ տոկոսով փոխառությունը տրվի բացառապես հարկային պլանավորման նպատակով:

Առաջինից երկրորդ ընթերցում երկու առաջարկ է ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը: Առաջարկներից մեկը մասնակի է ընդունվել, իսկ մյուսը՝ ոչ, քանի որ «Հայաստան» խմբակցությունն օրակարգից հանել է այդ առաջարկը՝ հաշվի առնելով Կառավարության հակափաստարկները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...