Տպել
28.03.2022
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին եւ անդամներին
1 / 1

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային եւ բարեկամական խմբի անդամներին:

Նամակում ներկայացվել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի եւ ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ:

Ընդգծվել է նաեւ, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն եւ հասցեական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ:

Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին: