Տպել
24.03.2022
Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը. Տիգրան Աբրահամյան
1 / 3

ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար եւ անվտանգությանն ուղղված  աղետ: «Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, երաշխիքներ չեն տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ: Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են եւ կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, եւ երկարաժամկետ կտրվածքով որեւէ լուծում տեսանելի չէ»,- ասել է նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ գազի բացակայությունը բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...