Տպել
23.03.2022
Քննարկվել է ԵԽ անդամ պետություններում փաստաթղթերի մատչելիության իրավունքին վերաբերող կոնվենցիայի վավերացման հարցը
1 / 5

Մարտի 23-ին պատգամավորները քննարկել են ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին»  նախագիծը: Այն ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Փաստաթղթի նպատակն է ապահովել ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսին: Փաստաթուղթը ստորագրել է 20 պետություն, այն ուժի մեջ է մտել 11 պետություններում:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով` օրենսդրությամբ եւ պրակտիկայով Հայաստանն արդեն  իրականացրել է կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները: «Տեղեկատվության ազատության ոլորտում մեր երկիրն ունի զարգացած, հարուստ եւ այլ երկրների համար օրինակելի պրակտիկա: Ուստի, կոնվենցիայի վավարեցմամբ Հայաստանը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ մեր երկրի համար»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ կոնվենցիան վերաբերում է նաեւ պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը եւ համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: Նա նշել է, որ կոնվենցիայի վավերացումը կնպաստի ոլորտում միջազգային գործընկերների հետ բարենպաստ փոխգործակցության իրականացմանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...