Տպել
23.03.2022
Առաջարկվում է գործարար միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող կարգավորում
1 / 3

Ազգային ժողովը մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա են նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություններ: Հարկային օրենսգրքի մի դրույթով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայից 80 տոկոսից ոչ պակաս չափով, մեկ այլ դրույթով՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի ոչ պակաս չափով (100 տոկոսից ոչ պակաս չափով): Առաջարկվում է երկու դեպքում էլ օգտագործել 80 տոկոսից ոչ պակաս չափը:

Հաջորդ փոփոխությունն օրենսգրքի 179-րդ հոդվածում է. վերաբերում է մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման իրավունքի ձեռքբերմանը: Գործող կարգավորմամբ՝ այդպիսի իրավունք տրվում է, երբ մատակարարները փաստացի վճարումներ են իրականացնում: Մինչդեռ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի դեպքում հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու: Գեւորգ Պապոյանն առաջարկում է այս մոտեցումը կիրառել նաեւ բնապահպանական հարկի պարագայում: Հեղինակի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունն արվում է հօգուտ գործարարների:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արտահայտելով Կառավարության դրական դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ընդգծել է, որ փոփոխությունը նպաստավոր ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...