Տպել
21.03.2022
Հայաստան-ԵՄ. Կառավարության 2021թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները
1 / 7

Մարտի 21-ին Արման Եղոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները 2020թ. էական ազդեցություն են ունեցել նախարարության գործունեության վրա: Մասնավորապես, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակվել են աշխատանքներն Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերացման եւ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կառույցը մասնակցել է կորոնավիրուսը կանխելու` ԵՄ ցուցաբերած օգնության աշխատանքներին:

Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի անդամների հետ տարվող աշխատանքներին` զեկուցողը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ հայտարարություններ են ընդունվել, որոնցում խորհրդարանի ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել ԼՂ հիմնահարցին, մի շարք հումանիտար խնդիրներին, Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի դերակատարությանը, հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը:

Պարույր Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է հաշվետու տարում վավերացված համաձայնագրերն ու իրականացված ծրագրերը: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...